Թե ինչպես ավանակը թախծով հիվանդացավ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Սցենարիստ | Յուրի Պրիտկով |
Բեմադրող նկարիչ | Արկադի Շեր |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1987 |
Թե ինչպես ավանակը թախծով հիվանդացավ (ռուս.՝ Как ослик грустью заболел), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1987 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր Յուրի Պրիտկովի կողմից, ըստ Հենրիխ Սապգիրի սցենարի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի ընտանիքում ապրում էր Պլյուշ անունով մի ավանակ, որը միշտ սիրում էր աշխատել. աղջկան դպրոց էր տանում, ծաղիկներն էր ջրում, կճուճներ էր տանում։ Բայց մի օր նրա տեղը գրավում է «Ֆիր-ֆիր» բեռնատարը, որը նույնպես սիրում էր աշխատել, բայց` իր ձևով։ Պլյուշը, զգալով որ ինքը ոչ ոքի պետք չէ, անմիջապես թախծով է «հիվանդանում»։ Դա նկատում է աղջկա հայրը, և նրանք միասին նստեցնում են ավանակին բազկաթոռի վրա, նրան ծածկում են ծածկոցով։ Բեռնատարը փորձում է ավանակին ուրախացնել լեզգինկայի օգնությամբ, սակայն ավանակին դա չէր զվարճացնում։ Հետո «Ֆիր-ֆիր» բեռնատարը առաջարկում է Պլյուշին շարժիչը գործի գցել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Դրանից հետո ընտանիքը բեռնատարով գնում է քաղաք։ Երկար է ժամանակ անցնում, և Պլյուշը նկատում է, որ դեռ ընտանիքը չկա։ Այդ ժամանակ, վստահելով սրտին, ավանակը նրանց ընդառաջ է գնում և պարզում է, որ նրանք թաղվել են հողի մեջ։ Օգնելով նրանց` «Ֆիր-ֆիր» բեռնատարի հետ միասին նրանք տուն են հասնում։ Հաջորդ օրը բեռնատարը գովում է ավանակին` ասելով. «Փոքր է, բայց քաշում է»։ Ինքն` ավանակը նորից սկսում է աշխատել և այդ ժամանակից նորից ուրախ և գոհ է լինում։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Հենրիխ Սապգիր |
Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Բեմադրող նկարիչներ | Ելիզավետա Ժարովա, Արկադի Շեր |
Կոմպոզիտոր | Շամիլ Բյաշարով |
Օպերատոր | Կաբուլ Ռասուլով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Օլգա Օռլովա, Մարինա Ոսկանյանց, Նատալյա Բոգոմոլովա Մ. Ռոգովա Տատյանա Պոմերանցևա Հովսեփ Կուրոյան |
Դերերը հնչյունավորել են | Արմեն Ջիգարխանյան` Աղջիկների հայր Սվետլանա Ստեպչենկո` Աղջիկ Եվգենի Լեոնով` «Ֆիր-ֆիր» բեռնատար |
Նկարիչներ | Սերգեյ Մարակասով, Աննա Ատամանովա |
Ռեժիսորի օգնական | Օլգա Կանովսկայա, Գալինա Սմիրնովա |
Խմբագիր | Տատյանա Պապորովա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս մուլտֆիլմից պահպանված ցելյուլիդային կադրը տեղադրվել է Ռուսաստանի հնաոճ իրերի պատկերասրահի պաշտոնական կայքում[1]։
- Լեոնովի ձայնը մուլտֆիլմում արագացված է ճիշտ այնպես, ինչպես Վինի Թուխի ձայնը` ժապավենի արագ տեղաշարժման շնորհիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сапгир В.Г. Как ослик грустью заболел. — М.: АСТ, 2005. — 64 с. — ISBN 5-17-036083-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թե ինչպես ավանակը թախծով հիվանդացավ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|